Freedom

Sunday, February 28, 2016

Առասպել

Առասպել

ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն ԱնթեյիՊրոմեթևսիՀերկուլեսիԻկարի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին հույների աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած«Հայկ և Բել»«Արա Գեղեցիկ և Շամիրամ»«Վահագնի ծնունդը»«Տորք Անգեղ»առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակԷսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» հունական գրականության մեջՆ. Զարյանի «Արա Գեղեցիկը»,Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։

Ստուգողական

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից 


1.    Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասյան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրց,  կծկվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
սրտմաշուկ-սիրտ , այգեպան-այգի, կիզանուտ-կզիչ, ընձուղտ-ինձ, ըմպանակ-ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նիստ, ըմբռնել-բուռ, կպչուն-կիպ, չվերթ-չու։

3.     Առանձնացրու հոմանիշ զույգերը.
մեղադրյալ, երկչոտ, կթղա, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, վեհերոտ, անդրավարտիք, գավաթ, եկեղեցի, տաբատ։

4.    Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
դարձվածքներ՝ 
բարևը մոռանալ, Բաքոսի տաճար, առաջին ծիծեռնակ, ջրի երես հանել
բացատրություններ՝ նախակարապետ, ապշել, ազնիվ մարդ, բացահայտել, թրջել, գինետուն։

5.      Ընդգծիր տրված գոյականները հատվածում։ Քանի՞ գոյական կա։
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։

6.      Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
Խցանահաններ,
կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագիրներ-գրեր, հետախույզներ գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ-ներ, վիպագրներ-ներ, բաղաձայներ։

7.      Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
Ինչու- հարցական է այդպես՝ գլխի չեմ  ընկնում
Եվ գլխի ընկնող կա՞ մեկը
-որոշյալ տեսնես։

Երբ-հարցական հոգնած օրը կորչում է մթնում,
Հոգնած լեռները ձորերն են մտնում։

Մինչև նրանք հասցնեին
Հանգուցյալից պատմել մի-անորոշ հուշ,
Զարթնած հավքը կանչեց քարին.
Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

Փակ աչքին ի՞նչ-հարցական, թե ջրվեժի
Ուլունք-ուլունք արցունքի մեջ
Մի-անորոշ ծիածան կպակասի։

Շնորհակալ եմ իմ-անձնական բախտից
Եվ քեզանից՝ շնորհակալ,
Որ կարող ես իմ-անձնական տունը գալ
Նորագյուղյան քո-
անձնական դրախտից։

8.    Առանձնացրու անկախ դերբայները։
Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

9.      Առանձնացրու անորոշ դերբայները։
Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։

10.  Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։

11.  Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
ենթադրել, ներգաղթել, հառաչել-ան սոսկածանց, իջել
-ն սոսկածանց, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել-ն սոսկածանց ելել-ն սոսկածանց, վերացել-ա սոսկածանց։

12.  Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
Նա լռեց, հառաչեց՝ հայացքն ուղղելով դեպի անորոշ տարածություն։
Գործ շատ կար. ծրագրեր էի վաճառում, բեմում տարբեր գործեր անում։
Շուտով տղան մեծանում է և դառնում հայտնի արհեստավոր։
Լևոնը փաթաթվեց մոր պարանոցին և սկսեց բարձր ձայնով հեծկլտալ։
Զգացի, որ տղան շատ վրդովվեց իմ այդ խոսքից, և փորձեցի մեղմել անհաճո իրավիճակը։

13.  Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
«Եթե թշնամուն վերացնենք, անպայման կլինի խաղաղություն»,- մտածում էր իշխանը։
Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։
Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա, որպեսզի չհանդիպեր այդ խորհրդավոր անծանոթին։
Մի մարդ խանութ ուներ և գիտեր՝ դրանով կվաստակի իր օրվա ապրուստը։

14.  Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

15.  Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
ա)
Իմ գերեզմանին դուք չմոտենաք
Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
Իմ վերև թող արև չխնդա։

գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

16.  Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
Արհավիրքների զարկին անխնա։

17. Առանձնացրու անկանոն բայերը.
թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

18. Ընդգծիր մակբայները.
գողեգող, ավանդաբար, այնպես,  լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկարծ, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։

19. Ընդգծիր կապերը.
դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
ա)
Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։
Վաղ միջնադարի գրականություն
Հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ ՄաշտոցիՍահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։
V դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ ԱգաթանգեղոսիԿորյունիԵղիշեիՓավստոս Բուզանդի,Մովսես ԽորենացուՂազար Փարպեցու պատմություններըԵզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականություն ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։
Այդ ժամանակ գրականությունը կարող էր զարգանալ մի քանի ճյուղերով;
 Դրանք են` Վարքագրություն, Պատմագրությունը, Թարգմանչությունը, Գրականություն  և այլ ճյուղեր;
Դիտենք դրանց զարգացումը առանձին;
Վարքագրություն
Վարք Մաշտոցի երկը հայերեն տառերով գրված առաջին գործն է և առաջին հայ վարքագրության օրինակը, որը Կորյունը որոշում է գրել Մաշտոցի մահից հետո նրա աշակերտներից Հովսեփ Վայեցձորեցի կաթողիկոսի «հրամանով» և մյուսների «քաջալերությամբ»։ Հավանաբար գրել է 443-450 թվականների միջև։ Գիրքը մեզ է հասել երկու տարբեր խմբագրությամբ, ընդարձակ և համառոտ։
Գիրքը կազմված է չորս մասից. Մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքը» վերջանում է ժամանակագրական մի հատվածով, որն առաջին ժամանակագրությունն է հայ մատենագիտության մեջ. Այն հաղորդում է տվյալներ Մաշտոցի կենսագրության, գրերի գյուտի տարեթվի վերաբերյալ։
Գիրքը Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին է. Շարադրվում է հայոց գրերի հայտնագործման պատմությունը և գրերը ստեղծողի վարքկենսագրությունը։ Առաջաբանը, որ հաջորդում է ներածական մասին, բավական ընդարձակ է։ Այնտեղ կան մեջբերումներ, օրինակներ, որոնցով հիմնավորում է, թե որքանով է թույլատերելի գրել «կատարյալ մարդկանց վարքի մասին»։ Քանի որ ժամանակին վարքեր գրվում էին միայն սրբերի մասին։ Քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազնազանցու և այլոց վարքերը։ Այդ պատճառով նա փորձում է Մաշտոցի մասին գրելու իրավունք ձեռք բերել և Սբ. Գրքից փաստեր է մեջբերում, որպեսզի հիմնավորի աստվածաշնորհ իր հերոսի առաքինի վարքը անմահացնելու իրավունքը։ Նա առաջինն է խիզախում դուրս գալ ասորական հոգևորականության և ժամանակի կաշկանդումների դեմ և վարքագրության սեռում հաստատում է գովաբանության ընդհանուր ավանդը։ Կորյունի համոզմամբ Մաշտոցը լիապես արժանի է քրիստոնեական գրականության մեջ երանելի մարդկանց շարքը դասվելու։ Նա ստեղծել է Մաշտոցի կերպարը, ով ներկայանում է իբրև ուժեղ կամքի ու անսպառ եռանդի տեր մարդ, ով չգիտի ընկրկել դժվարությունների առաջ, համբերատար է, ուժեղ, լի մարդու և ազգի նկատմամբ սիրով։ Մաշտոցը դառնում է պատմականությամբ ու անհատականությամբ օժտված առաջին գրական կերպարը հայ գրականության մեջ, որը ներկայանում է իբրև գաղափարական հերոս, կատարելության օրինակ ապագա սերունդներին։ Հեղինակը դրսևորել է նաև ուսուցողական և բարոյախոսական մոտեցում։
Իբրև ականատես հեղինակ Կորյունը նկարագրում է իրական հանգամանքներն, աշակերտների, բարեկամների ու հովանավորների միջավայրում դժվարին կյանքով ու ճիգերով ապրող իրական մարդուն ու նրա գործը։ Համեմատաբար ընդարձակ է խոսում Սահակ Պարթևի մասին, նրան անվանում հայ մշակույթի ռահվիրա։ Կորյունի գիրքը նաև սկզբնաղբյուր է հույն, ասորի, վրացի ու աղվան թագավորրական ու եկեղեցական գործիչների մասին։ Այն աղբյուր է հանդիսացել նաև հայ շարականագիրների՝ Հովհան ՄանդակունուԿոմիտաս կաթողիկոսիԱնանիա ՇիրակացուՀովհան Օձնեցու և այլոց համար։

Պատմագրություն
5-րդ դարում հայ մատենագրության մեծ նշանակությամբ, հետագա դարերի գրականություն վրա թողած ազդեցությամբ առանձնացել է պատմագրությունը կամ պատմական արձակի ժանրը, որը, գոյատևելով հարյուրամյակներ, դարձել է հայ ժողովրդի գեղարվեստական տարեգրությունը։ Ժանրի գլխավոր յուրահատկությունները հստակորեն ձևավորվել են սկզբնավորման ու զարգացման փուլերում (5-րդ դարի 2-րդ կես) և տարբեր դրսևորումներով պահպանվել հետագա դարերում։ 5-րդ դարի պատմագրությունն արժեքավոր պատմական սկզբնաղբյուր է։
Այդ շրջանի հայ հեղինակները կրոնավորներ էին։ Եվ բնականաբար կրոնական դրոշմը հայ պատմագրության վրա բացահայտ է։ Այստեղ լայն տեղ են գրավում ավետարանական նյութերը՝ ուղղակի կամ անուղղակի մեջբերումներով, աստվածաբանական գրություններ, եկեղեցական ընթերցումներ և այլն։ Նրանց ստեղծածը հայոց անցյալի հանրագիտարաններ են, որոնք և՛ քրիստոնեական գրականություն են, և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ մշակութային իրադարձություններ, և՛ բանահյուսական պատառիկներ։
Ագաթանգեղոս
Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» մատյանն ընդգրկում է 226-330 թվականների իրադարձությունները։ Քրիստոնեության մեծարմանՀայ առաքելական եկեղեցու իրավունքների հաստատման նպատակով պատմիչն իրական փաստերի շարադրանքին միահյուսել է վարքագրական վկայաբանությունը, պատմություններ, հրաշքներ, տեսիլքներ, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ։
Փավստոս Բուզանդ
 Նրա «Պատմություն Հայոց» երկը  ժամանագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։
Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Փավստոս Բուզանդի երկը ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Արևելահռոմեական Կայսրության (Բյուզանդիայիև Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։
Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանականվկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Այն ներթափանցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ՝ երկի մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ։

Եղիշե
5-րդ դարի պատմագրության գեղարվեստական արժանիքներն առավել ցայտունորեն դրսևորվել են Եղիշեի «Վասն Վար դանայ եւ հայոց պատերազմին» երկում, որը բացառիկ դեր է կատարել ինչպես պատմական արձակի ժանրի ձևավորման, այնպես էլ առհասարակ ազգային գեղարվեստական գրականություն զարգացման մեջ։ Երկը նվիրված է Սասանյան Պարսկաստանիբռնապետության դեմ 451 թվականի ժողովրդական ազատագրական ապստամբությանը, որը պատմության մեջ հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով։
Մովսես Խորենացի
5-րդ մատենագրության խոշորագույն դեմքը Մովսես Խորենացին է, որի վաստակի արժանի գնահատականը նրան շնորհված Պատմահայր, Քերթողահայր պատվանուններն են։ Նա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից է։ Խորենացին «Պատմութիւն Հայոց» մատյանում, առաջինը հայ պատմագրու թյան մեջ, ստեղծել է Հայոց ամբողջ, պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև 5-րդ դարը (428)։ Երկն առանձնանում է պատմագիտական մտքի խորությամբ ու հստակ սկզբունքներով, պատմական եղելությունների տրամաբանական մեկնաբանություններով, կուռ կառուցվածքով, գեղարվեստական արժանիքներով։
Խորենացին քննական մոտեցում է ցուցաբերել փաստերին և օգտագործած սկզբնաղբյուրներին։ Մատյանը հայ առաջին քննական պատմությունն է և, որպես այդպիսին, ազգային պատմագիտական մտքի լավագույն արգասիքն ու համաշխարհային պատմագրության առաջնակարգ հուշարձաններից է։
Խորենացին հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը։ Մատյանին ինքնատիպություն են հաղորդում պատմական Եղելություններին վարպետորեն միաձուլված բանահյուսական ստեղծագործությունները։ «Պատմութիւնը» հայոց հնագույն շրջանի ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման հիմնական աղբյուրներից է։ Երկն ավարտվում է «Ողբ»ով, որը հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով մե ծապես մտահոգված խոշոր մտածողի ու հայրենասերի փիլ. Խոհերի լավագույն արտահայտությունն է։
Խորենացին հեղինակ է նաև փիլսոփայադավանաբան երկասիրությունների, ներբողներիշարականների, թարգմանությունների։
Ղազար Փարպեցի
Հայոց հին պատմագրության դասական շրջանն ավարտվել է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկով, որն ընդգրկում է 387-480-ական թվականների անցքերը։ Պատմաճանաչողական մեծ արժեք ունի Վահան Մամիկոնյանին հասցեագրված Փարպեցու «Թուղթը» («Մեղադրութիւն ստախօս աբեղայից»), որը հայոց հին ճարտասանական արվեստի ու քաղաքական հրապարակախոսության լավագույն նմուշներից է։

Թարգմանչություն
Մի քանի տասնամյակների ընթացքում հունարենից և ասորերենից թարգմանվել են Աստվածաշունչը, եկեղեցական արարողական գրքեր, քրիստոնեական նշանավոր հեղինակների (Եփրեմ Ասորի,Բարսեղ ԿեսարացիԳրիգոր ԱստվածաբանԳրիգոր ՆյուսացիՀովհան ՈսկեբերանԿյուրեղ Ալեքսանդրացի,Աթանաս ԱլեքսանդրացիԿյուրեղ Երուսաղեմցի և ուրիշներ) գործեր։ «Թարգմանչաց դարում» (5-րդ դարը անվանել են նաև այդպես) թարգմանել են ոչ միայն կրոնաեկեղեցական, այլև աշխարհիկ՝ փիլիսոփայական, քերականական, գեղագիտական, պատմական գրքեր։ Հունական դպրոցի ներկայացուցիչները (5-րդ դար և 6-րդ դարի սկիզբ) շարունակել են անտիկ աշխարհի և վաղ քրիստոնեական շրջանի մեծ մտածողների՝ Արիստոտելի,ՊլատոնիՊորփյուրիԴիոնիսիոս ԹրակացուԱփթոնիոսիՍոկրատ Սքոլաստիկոսի գործերի թարգմանությունները։ Թարգմանվել են նաև գեղարվեստական գրականություն հուշարձաններ, ինչպես՝ Կեղծ Կալլիսթենեսի «Աղէքսանդրի պատմութիւնը», Խիկար Իմաստունի «Պատմութիւնք եւ խրատք»ը, վարքեր և վկայաբանություններ։ Որոշ հայերեն թարգմանությունների, մասնավորապես փիլիսոփայական և քերականական աշխատություններին կցվել են սեփական մեկնություններ։ Հայերեն որոշ հնագույն թարգմանություններ բնագրի արժեք և համաշխարհային նշանակություն ունեն, որովհետև նրանց բնագրերը չեն պահպանվել կամ պահպանվել են մասամբ, դրանցից են Հերմես Եռամեծի «Սահմանք», Ձենոնի «Յաղագս բնութեան», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Փիլոն Եբրայեցու«Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեան», «Լուծմունք Ելիցն», «Առանց պատրաստութեան ի Սամփ սովն», «Յաղագս բան ունել եւ անասուն կենդանեացդ», Արիստիդեսի «Ջատա գովութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակա ճառութիւն», Թեոն Ալեքսանդրացու«Յաղագս ճարտասանական կրթու թեանց» երկերըԻրինեոսի և Հովհան Ոսկեբերանի ճառերն ու աստվածաբանական գրվածքները, Արիստոտելի «Յաղագս մեկնութեան» և «Ստորոգութիւնք» երկերի մեկնությունները՝ վերագրված նորպլատոնականության ներկայացուցիչ Յամբլիքոսին։
Հնագույն հայերեն թարգմանություններն աչքի են ընկնում բնագրին բացառիկ հարազատությամբ ու ճշգրտությամբ։ Դրանք ընդլայնել են զարգացման ավելի բարձր ասիճանի հասած ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունները, նպաստել թարգմանչական արվեստի, գիտական մտքի ու գեղագիտական ճաշակի զարգացմանը, նոր տերմինների ստեղծմանը, ազգային գրական լեզվի հարստացմանը։

Գրականություն

Շարականը, որն այդ անվանումը ստացել է 12-րդ դարում, հայ հոգևոր երգի ամենատարածված տեսակն է։ Այն համաձայն Ս.Երրորդության խորհրդի (Հայր, Որդի և Ս.Հոգի), բաղկացած է երեք տներից, որոնք երգվում են միևնույն եղանակով։ Եթե շարականները անմիջական առնչություն ունեն եկեղեցական տոների ու ծիսակատարությունների հետ, ապա հոգևոր երգի մի ուրիշ տեսակը, որը կոչվում է տաղ, նվիիրվում է տարբեր հոգևորկրոնական իրադարձությունների՝ անմիջականորեն չկապվելով եկեղեցու արարողությունների հետ։
Մեսրոպ Մաշտոց
Հոգևոր երգեր ստեղծելու համար Մաշտոցը դիմում է հեթանոսական հին պաշտամունքի ձևերին (արևիլույսի պատկերներին), գուսանական բանարվեստին, թարգմանական չափածոյին և ավելի շատ՝ Աստվածաշնչին, որից քաղած հրեական բանաստեղծության բազմաթիվ նմուշներ հայացնում է։ Մաշտոցը ստեղծեց հայ գրավոր չափածոյի առաջին օրինակները, որոնք աչքի էին ընկնում քնարականությամբ, հղկվածությամբ, կանոնավորությամբ։ Այսօր Մաշտոցին է վերագրվում 100-ից ավելի շարականներ, որոնց մեջ կարևոր են ապաշխարության երգերը, որոնք Հարցեր, Ողորմիաներ և Տեր յերկնիցներ կոչվող շարականների մի մասն են։
Տեր Յերկնիցները
Տեր Յերկնիցները, որոնք երեքչորս տներից են բաղկացած, ընդհանրապես փառաբանական բնույթ են կրում և ունեն միևնույն «Օրհնեցէք Տէր», «Բարձր արարէք զնա յաւիտեան» դարձերը, այսինքն, կրկնվող տողարտահայտությունները՝ եզրը։
Մաշտոցի ողորմիներում արտահայտվել է աշխարհական կրքրից հեռանալու և թողություն հայցելու ձգտումներ, անհատական զգացումներ, աղաչանքի ու զղջումի խնդրանքներով հոգեկան ապրումներ։ Իհարկե, Մաշտոցը օգտվել է Սաղմոսից ապաշխարության ու զղջումի ոգին արտահայտելու համար, վերցրել է կրկնակը, բայց նրա շարականները ինքնուրույն են ու ինքնատիպ։

Ողորմեաները Մաշտոցի շարականների պսակն են կազմում, քանի որ գրված են զգացմունքային ուժեղ շեշտադրումներով և պոետականությամբ։ Նա իբրև մոլորված մի ոչխար, վերջին դատաստանից սարսափած, մարդասեր Աստծուց խնդրում է բացել իր ողորմության դռները, ներել իր բազում մեղքերը, որոնք «ծանր են քան զաւազ ծովու»։ Մաշտոցյան ինքնաձակման ու ինքնանվաստացման մոտիվները հետագայում շարունակվեցին մյուս շարականագիրների կողմից, իսկ Նարեկացու վրա ունեցան հզոր ազդեցություն։
Նրա ստեղծած Ողորմեաները իրենց ողբերգական ապրումների սուր զգացողությամբ տարածվեցին և վերաճեցին անհատական քնարերգության, մարդու հոգեկան աշխարհի ալեկոծություններն արտահայտող ստեղծագործությունների։ Դրան նպաստեց շարականների հետզհետե ազգայնացումը, դարձերի ու կրկնակների փոփոխությունները՝ ավելի մեծ տեղ տալով անհատական ազատ զգացողությանը։
Սահակ Պարթևի շարականները
Պարթևի շարկանները Ավետարանի բովանդակությունից քաղված երգեր են, որոնք Նոր Կտակարանը ուսուցանելու նպատակ ունեին։ Դրանք թվով երկու տասնյակից ավելի են, հորինված են Ավագ հինգշաբթի գիշերվա ծեսի համար, երբ կատարվում է Հիսուսի մահվան արարողությունը՝ ոտնլվայից մինչև թաղումըԱյսօրկանգնեցավ», «Արծաթասիրրությամբ», «Ի գիշերին յորում», «Ով սքանչելի»)։
Ուրբաթ և շաբաթ օրերինԾաղկազարդի տոնի առթիվ գրված նրա շարականներում պատկերվում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ («Զ գալուստ քո Քրիստոս այսօր», «Թագավոր գոլով», «Հորժամ եկն Հիսուս», «Ի հարության օր», «Ուրախ լեր մայր լուսոյ » և այլն, երբ ցնծում է Երուսաղեմն ու ողջ բնությունը՝ Սիոնի և Ձիթենեաց լեռները։ Ավագ շաբաթվա կանոնի մաս են կազմում Ղազարի հարությանը վերաբերող շարականներըՕրհնություն», «Տեր Երկնից», «Ողորմեա», «Ճաշու» և «Տուն տնօրինության»), որոնք Ծաղկազարդի 2-րդ և Ավագ հինգշաբթի 3-րդ օրվա տոների շարականների հետ մեկտեղ ներկյացնում են Քրիստոսի մանկությունն ու տանջալից մահը՝ պարզ վիպական պատկերումով, իսկ երբեմն ներքին ապրումներով (հատկապես խաչելության պատկերներում)։ Պարթևը օգտագործել է այլաբանություն և հակադրություն՝ տպավորիչ ազդեցություն թողնելու համար։

Մովսես Խորենացու շարականները
Խորենացին եղել է նաև փայլուն շարականագիր։ Գրել է տերունական տոների վերաբերյալ բազմաթիվ հոգևոր երգեր (թվով 44), որոնցից նշանակալից են հատկապես Աւետեաց, Ծննդեան Կանոնի շարականները և հատկապես ՄեծացուսցէներըՈւրախացիր Սրբուհի», «Այսօր Բանն ի Հօրէ», «Անեղանելի բնութիւն», «Լոյս ի լուսոյ», «Ուրախ լեր Մարիամ, սուրբ Աստվածածին» և այլն)։ Խորենացու ամենահայտնի և սիրված շարականներից է «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» երգը, որը երգվել է նաև եկեղեցուց դուրս։ Հեղինակը փառաբանում է Քրիստոսի ծնունդը և ավետում է ամբողջ աշխարհին՝ ցնծալու մարդկանց Աստծո գալուստը։
Խորհուրդ մեծ եւ սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս,
 Տան աւետիս աշխարհի։
Ծննդյան տոնի շարականներում Խորեացին Քրիստոսին դիտում է լույսի, հույսի ու փրկության աղբյուր։ Ստեղծում է նաև Աստվածածնի կերպարը, ով աստվածային շողերով օժտված մի կին է, որն «անապական տաճար» է և «սիւն լուսոյ»։
Լոյս լուսոյ մայր եւ կենարար բանին բնակարան.
Քեզ երանիցեն ազգ եւ ազինք ամենայն։
Ստեղծողին մար եւ հնութեան կերպի նորոգողին.
Լոյս ծագեցաւ ի քէն նստելոցս ի խաւարի
Ստեղծողին մար եւ հնութեան կերպի նորոգողին.
Լոյս ծագեցաւ ի քէն նստելոցս ի խաւարի
Մեծացուսցէ շարականներում Խորեացին փառաբանում է լույսի ու բնության պաշտամունքը։ Դրանքը հիշեցնում են լուսներգության հեթանոսական երգերը.
Սիւն լուսոյ եւ ամպհովանի, սուրբ կոյս,
Որ ցօղեցեր ի մեզ զցօղն երկնային,
Զքեզ բարեբանեմք, աստվածածին կոյս։
Անկէզ մորենի եւ սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
Զքեզ բարեբանեմք, աստվածածին կոյս։
Խորենացին գրել է նաև Տեառնընդառաջի և Վերափոխման տոների վերաբերյալ շարականներ, որոն նյութը Նոր Կտակարանն է՝ պարզ ու մատչելի նյութերով, երբեմն կրկնություններրով։