Freedom

Tuesday, May 17, 2016

Ծաղկած փշալարեր




Չէի ասի որ այն շատ վատն է և ոչ մեկին խորհուրդի չէի տա կարդալ, սակայն այնպես չէ որ ստեղծգործությունը ստիպում է ընթերցողին չկտրվել իրենից; Այդ պատմությունը, որը գրել է Մահարին, պատմում է հեղինակի և մի շարք ակսորականների ապրած տարիները ակսորի տարիներին; Այս պատմությունը դառը իրականությունն է; Այստեղ չկա կոնկրետ նպատակ կամ իմաստ որպեսզի հեղինակը կարողանան գրավել ընթերցողին; Նա ընդեմենը ներկայացնում է այն իրականությունը որը ոչ ոք չգիտեր այդ տարիներին ինֆորմացիայի պակասի պատճառով; Գրելս չի գալիս; Ոնց որ պատմական վեպ կարդամ; Սկզբում սյուժեն մի քիչ հետաքրքիր էր; Ճիշտ ընտրված կերպարները աշխարհի բոլոր ծայրերից; Եվս մի բան որ հետաքրքրություն է մցնում ընթերցողի հետ դա աքսորականների աքսորավայրում հայտնվելու դրթապտճառն է; Մի հետաքրքիր փաստ ևս; Այն պահը երբ լյուդմիլային պատվիրում են իսկ ավելի ճիշտ հրամայում են որ նա ամեն մեկի արձանը չքանդակի; Կամ եթե քանդակում է ապա թող Ստալինի, Լենինի արձանները քանդակի; Մնացածը, ըստ իս, դեպքեր, պատմություններ տարբեր մարդկանց մասին, նրանց աքսորավայր հայտնվելու պատճառները և աքսորավայրում տեղի ունեցող իրադրություններ; Հա չմոռանամ ևս մի բան հետաքրքիր հատված; Կանանց աքսորավայրի որոշվեց փոխատեղել տղամարդկանց աքսորավայր; Այսինքն նրանք միասին էի պատիժը կրելու; Դա շատ կարևոր նյուանս է որը չպետք է մոռանալ; Այն փաստը որ նրանք կարող էին միմիանց սիրահարվել և երեխա ունենալ դա բացահայտ էր և նույնիսկ ամենախստագույն պատիժը չէր կարող կանգնեցնել իրենց; Դա հեղինակը չէր մոռացել ընդգրկել իր վիպակի մեջ; Նույնիսկ ամենավատ պայմանները կամ տանջանքները չեն կարող սպանել մարդու մեջ ամենախոր բնակեցում ունեցող զգացմունքը` սերը

Կանաչ դաշտը

Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:                                                                                Արիստոտել

Ամեն մի պատվածք ունի իր սյուժեն և հերոսները; Չեմ կարծում որ կա ինչ որ մի պատվածք որ կամ մեզ ոչինչ չի սովորեցնում, այսնինք դաս չենք քաղում, կամ էլ չի պատմում ինչ-որ մարդուն, կամ կենդանում, կամ ինչ-որ արարածի բնութագրական հատկանիշին բնորոշ գծի մասին: Տվյալ դեպքում դա անձնազոհությունն է սեփական երեխայիդ հանդեպ; Սա մի հատկանիշ է որ ստիպում է քո սեփական կյանքը տալ ուրիշի փոխարեն; Սակայն այս պատմության դեպքում դա ուղղակի անձնազոհություն չէ; Դա սեր է; Մայրական սեր; Չեմ կարծում որ ուրիշ սեր կարող է լինել այսպիսի ուժեղ քան մայրական սերը; Հրանտ Մաթևոսյանի պատմվծքները առանձնանում է այսպիսի յուրահատկություններով;

Սակյան այստեղ չպետք է մոռանալ մյուս կերպարի մասին էլ` գայլը; Առաջին հայացքից բոլորը կասես որ նա բացասական կերպար է; Սակայն չէ որ գայլն էլ փորձում էր կերակուր հայթայթել իր ձագերի համար; Տվյալ դեպքում դա ձիու քուռակն էր, մյուսում կարող էր լինել խեղճ նապաստակը և այլն; Սխալ է հարցին մոտենալ միակողմանի; Նույն գայլն էր գնում էր անձնազոհության այն պահին երբ արդեն շները հարձակվել էին սակայն նա դեռ պայքարում էր; Ցանկացած հեղինակ ներկայացնում է իր պատմությունը; Կարդացողը պետք է հասկանա հեղինակի միտքը և ըստ այդ հայտնի իր կարծիք; Ամեն ինչ կախված է նրանից թե դու ինչպես կըմբռնես հեղինակին

Monday, May 16, 2016

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը


Նմանատիպ շատ փոքր պատմվածքներ էլի եմ կարդացել սակայն երբեք ոչ այսքան հետաքրքիր սյուժեով և ըստ իս ճիշտ վերջաբանով; Սարոյանը դասվում է այն համաշխարհային հեղինակների շարքերին որոնք իրենք են ստեղծում իրենց բնաշխարհ, պատվածքի հերոսներին, որոնք մեր առօրյայում հանդիպող հասարակ մարդիկ են, որոնց դու կարող ես տեսենել ցանկացած գյուղում, երբեմ նույնիսկ վերցնելով դեպքերը և մարդկանց իրական կյանքից; Սրանով Սարոյանը առանձնանում է և ես համարում եմ դա իր այցեքարտը; Վերադառնալով պատմվածքին կուզենայի առանձնացնել մի ատված. << Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր>>։
Այս հատվածը ես համարում եմ հեղինակի պատմության հիմնական բանալին, որով նա պետք է բացեր բոլոր փակ դռները; Սակայն պատմվածքը ավարտվում է նրանով, որ ձիատերը երբ գտնում է իր ձին, հանգիստ վերադառնում է իր առօրյա կյանքին; Այս պատմությունը կարող էր ունենալ շարունակություն և բացահայտվեր գողությունը, սակայն Սարոյանը չուզեց;

Մյուս պահը որը շատ եմ սիրում Սարոյանի պատմվածքներում դա նրա շարդրանքն է որը քեզ տանում է այդ վար, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները և քեզ թվում է որ հեղինակը ներկայացնում է իր պատմվածքը վերհուշի ձևով; Կամ էլ նա այնպես է շարադրում որ քեզ թվում է թե դու ես գլխավոր հերոսը; Սա Սարոյանն է; Ոչինչ չես կարող անել; Ընդամենը պետք է կարդաս և հիանասն նրա գործերով ու հպարտանաս որ նա հայ է ինչպես և դու