Freedom

Monday, May 16, 2016

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը


Նմանատիպ շատ փոքր պատմվածքներ էլի եմ կարդացել սակայն երբեք ոչ այսքան հետաքրքիր սյուժեով և ըստ իս ճիշտ վերջաբանով; Սարոյանը դասվում է այն համաշխարհային հեղինակների շարքերին որոնք իրենք են ստեղծում իրենց բնաշխարհ, պատվածքի հերոսներին, որոնք մեր առօրյայում հանդիպող հասարակ մարդիկ են, որոնց դու կարող ես տեսենել ցանկացած գյուղում, երբեմ նույնիսկ վերցնելով դեպքերը և մարդկանց իրական կյանքից; Սրանով Սարոյանը առանձնանում է և ես համարում եմ դա իր այցեքարտը; Վերադառնալով պատմվածքին կուզենայի առանձնացնել մի ատված. << Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր>>։
Այս հատվածը ես համարում եմ հեղինակի պատմության հիմնական բանալին, որով նա պետք է բացեր բոլոր փակ դռները; Սակայն պատմվածքը ավարտվում է նրանով, որ ձիատերը երբ գտնում է իր ձին, հանգիստ վերադառնում է իր առօրյա կյանքին; Այս պատմությունը կարող էր ունենալ շարունակություն և բացահայտվեր գողությունը, սակայն Սարոյանը չուզեց;

Մյուս պահը որը շատ եմ սիրում Սարոյանի պատմվածքներում դա նրա շարդրանքն է որը քեզ տանում է այդ վար, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները և քեզ թվում է որ հեղինակը ներկայացնում է իր պատմվածքը վերհուշի ձևով; Կամ էլ նա այնպես է շարադրում որ քեզ թվում է թե դու ես գլխավոր հերոսը; Սա Սարոյանն է; Ոչինչ չես կարող անել; Ընդամենը պետք է կարդաս և հիանասն նրա գործերով ու հպարտանաս որ նա հայ է ինչպես և դու