Freedom

Saturday, January 2, 2016

Օմար Խայամ



Չեմ  կարծում  որ  կա  այդպիսի  մի  աֆորիզմ  կամ  ասույթորով  կարող  եմ  բնութանգրել  նրան  և  նրա  խորհափիլիսոփայական  քառյակներըՆրան  կարելի  է  համարել  արևելյան  գիտության  հայրերից  մեկը: Նրան  հիմնակնում  ճանաչում  են  որպես  աստղագետմաթեմատիկոս  գիտնական: Նրա  ստեղծած  տոմարը  համարվում  է  լավագույն  և  ճշգրիտ  տոմարը  աշխարհում  և  օգտագործվում  է  իր  երկրում: Սակայն  ոչ  բոլորն  են  տեղյակ  նրա  քառյակների  մասին (Խայամն ամենից առաջ հայտնի է որպես բանաստեղծ) որոնք  համարվում  են   գլուխգործոցներ  և  հասնաելին  են  տարբեր  մտածողության  մարդկանց: Նա  իր  քառյակներում  գովերգում  էր  գինու  մոգական  ուժըսակայն  հենց  ինքը  զերծ  էր  մնում  գինուց;

Գոռոզությունը անցնում է գինուց,
Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,
Սատանան մի կում թե գինի խմեր,
Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց։ Այստեղ ասում է, որ գինին կարող է հաշտեցնել մարդուն աշխարհի և ինքն իրեն հետ։

Կամ  այս  մեկում:

Գինուս կուժը դու կոտրեցիր, աստված իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր, աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր, աստված իմ.
Ես եմ խմում, դո՞ւ հարբեցիր, աստված իմ։ Այստեղ ասում է, որ անտրամաբանական բան անելու համար հարկավոր չէ խմած լինել։ Նույնիսկ Աստված կարող է անտրամաբանական բաներ անել։

Նա  նաև  գլխավորում  էր  ներկան  մոռացության  տալով  մարդկանց  անցյալը  և  չմտածելով  ապագայի  մասին: Մենք  հիմա  ներկայում  ենք , ուրեմն  պետք  է  մտածենք  ներկայի  մասին  և  վայելենք  նրա  ամեն  վայրկյանըքանի որ  ապագայում  հենց  հիշվում  են  անցյալի  այս  պահերը:

Հավատից մինչև անհավատությունչնչի՛ն մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր
Քանի որ կյանքի իմաստը միակհենց այդ մի պահն է

Ինչպես  նաև  ես  նրան  չէի  սիրի  եթե  չանդրադառնար  ազատության  խնդրինՆա  խոսում  է    այն  մասինոր  հոգնել  է     ապրելուց  կանոններովարգելքներով   և  ուզում  է  ապրել  այնպեսինչպես  նա  ցանկանում  է: Շնորհել  իր  հոգուն  ազատություն; Թողնել  իր  խնդիրները  մի  կողմ  և  ապրել  երջանիկ  կյանքով: Չլինել  այս  աշխարհից  և  ստեղծել  քո  ներքինըորտեղ  դու  անում  ես  այնինչ  ցանկանում  ես:



Խայամն ասաց,- Ծփուն ծովում պատ շարելուց հոգնել եմ ես, «ծփուն ծովում պատ շարել» նշանակում է անհաստատ տեղում երկարատև ծրագրեր կազմել։

Այս կռապաշտ քրմապետի տաճար գալուց հոգնել եմ ես,
Ո՞վ Է մտել դրախտից ներս, կամ դժոխքից ո՞վ Է դարձել,
Դժոխային այս խոսքերին ականջ տալուց հոգնել եմ ես:


Եվ  այսքնից  հետո  իզուր  չէոր  նրան  անվանել  են  վարպետ:  Նրա ստեղծագործությունները միտված են եղել մարդկանց ստիպելու մտածել աշխարհիանսահմանությանսկիզբ ու վերջի և մարդու կյանքի որպիսության մասին։  Մեծարել Խայամիննշանակում է մեծարել այն արժեքները,  որոնք ստեղծել ու տարածել են աշխարհի մեծերըորոնցից էր հենց ինքը՝ Խայամը։ Մարդը  հիշվում  է  իր  կատարած  գործերով: Ստեղծելով  մշակույթթողնելով   արժեքներ  իր  գալիք  սերունդների  համար: Նա  արժանի  է  ծափահարությունների: