Freedom

Saturday, January 2, 2016

ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ



(1913թ.-1944թ.)
Եվ   այսպես   1913  թվականի   ապրիլի   10-ին  Շուշիում  Ստեփանյանների   ընտանիքում   ծնվում  նրանց   առաջնեկը   որի   պատիվ  էր  լինելու    դառնալ     ԽՍՀՄ-ի   հերոս   որին   բոլոր   հայերը   չեն   մոռանալու   իրենց  կյանքում  և  նա   հավերժ   մնալու   է   բոլորի   սրտում  ինչպես   մի   անշեջ   հուր  որը   երբեք   չի   մարելու; Ծնվեց  մեկը  որ   Հայաստանի  պատմության  մեջ  մնայուն   էջ   տողեց   որ   նրա  մահվան   համար   հայրենիքը   թանկ  վճարեց; Մենք   պետք   է   երախտապարտ   լինենք   այն   մայրերին   ովքեր   ծնում   են   Նելսոնի   նման   քաջորդիներՈվ  գիտի   միգուցե  գա  ժամանակ   որ   ծնվեն   Նրա   նման  մարդիկ  ովքեր  պատրաստ  կլինեն   իրենց  կյանքը   տալ   հանուն   հայրենիքի; Իդեպ  նրա   վերջին   թռիչքի  ժամանակ  նրա   գունդը  շրջափական   է   ենթարկվում   և  կոտորվում   և   նա   մնում   է   միայնակ   38 ինքնաթիռների   հետ   և   չկարողանալով   պայքարել   նրանց   իր   ինքնաթիռը   և   նունիսկ   գիտակցելով  որ   ինքը   մահանալու  է   իր   ինքնաթիռը   ուղղում  է   ռազմանավի   վրա   և   զոհվումՑանկացած   հայի   երազանքն  է   նմանվել  մի  հերոսի; Ես   չգիտեմ  բայց   միգուցե   ինձ   բախտ   վիճակվի   նմանվել  նրան   և   հավերժ   հիշվել   հայ   ազգի  կողմից;

Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (Ապրիլի  10-ին  1913 - սեպտեմբերի  28-ին   1944թթ, )  Խորհրդային Միության կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:

                                                                                                                                                   Մինչև պատերազմը
Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում: Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ: Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում:
1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում:

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին
Սևծովյան նավատորմ
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ` Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա: 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին: 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից:
Լենինգրադի պաշտպանություն
1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը: Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար: Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր:
Ղրիմի օպերացիա
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար: Այդ ավիագունդը մատրտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում: Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին: 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա: Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը: Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում:
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա:
Բալթյան ռազմաճակատ
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին: 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման` Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար:

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը: Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից: Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը  և  մահանում;

Աղբյուրներն են `

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A5%D5%AC%D5%BD%D5%B8%D5%B6_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1612

http://www.karabakhcenter.com/am/famous-StepanyanN

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Nelson_Stepanyan

http://blognews.am/arm/news/37221/baltyan-mrrkahav---nelson-stepanyan.html

https://www.youtube.com/watch?v=7aXy7OqAfho