Freedom

Saturday, January 2, 2016

Արտասահմանյան Գրականություն



Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜ պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:

            Գարեգին  Նժդեհ:

Հաստատ  կարող  եմ  ասելոր  Գարեգին  Նժդեհը  այս  խոսքերը  հղել  է  բոլոր  մեր  սփյուռքահայ  բարեկամներին  ցանկանալով  նրանց  բացատրել  վերադառնալ  հայրենիք  և  հաստատվել  իրենց  տանըայլ  ոչ  թե  պանդուխտի  նման  թախառել  և  ուրիշ  ժողովրդի  համար  ստեղծել   մշակույթորոնցով  հպարտանում  ենք  ոչ  միայն  մենք  այլ  օտարերկրացիները: Եթե  կարոտ  են  իրնեց  հայրենիքին  և  գրում  են  հայրենասիրության  կարոտի  մասին  բանաստեղծություններ  ուրեմն  թող  գան  իրենց  հայրենիք  կարոտն  առնենկիսվեն  իրենց  ցավերով  իրենց  ժողովրդինՉեմ  կարծում  որ  ես  այդքան  կամ  որ  քննադատեմ  նրանց  և  նրանց  բանաստեղծությունները  քանի  որ  չեմ  ստեղծել  նրանց  պես  հայոց  մշակույթսակայն  կարող  եմ  վստահ  ասել  որ  ես  հայրենասեր  եմ  և  ցանկացած  պահի  կարող  եմ  տալ  հայրենիքիս  ամեն  ինչ  նրա  բարեկեցության  համար:
 Լավ  թողնելով  այս  թեման  շարունակենք  քննարկել  նրանց  բանաստեղծությունները: Նրանց  հիմնական  թեման  կարոտն  է  սակայն  գրել  են  նաև  հայրենասիրությանսիրո  երջանկությանմարդկանց  մասին

  Ըլլա՜մ գյուղի հին կամուրջ մի փայտե.
Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կ'երգե.

                                                                         
Լևոն Զավեն Սյուրմելյան

 կամ                                     Ու եթե սերս ոմանք
                                              
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
                                              
Տեսան ծուխի մը նման,
                                              
Կրակն անոր չտեսան․․․։
            Վահան Թեքեյան
 Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Մոմ մը լույսով՝ խավարին մեջ համատարած
Կը հալածես դուն տեսիլքներ արևավառ,
Կը խարխափես և քավարին չես հավատար
            Մուշեղ  Իշխան)
Ծանոթանալով  արտասահմանյան  գրականությանընրանք  ձեռք  բերեցին  բազում  գիտելիքներարտասահմանյան  ոճերորոնք  նրանք  ներկայացնում  են  իրենց  բանաստեղծություններումՍակայն  այդ  մշակությը  նրանց  ձեռք  բերած  գիտելիքներով  ստեղծված  մշակույթը  նրանք  արտահայտելով  հայոց  գրականության  մեջ  մեզ  անհասկանալի  են  դարձնում  իրենց  միտքըգաղափարները: Օրինակ  նրանք  չեն  դնում  կետադրություն  օրը  ըստ  իս  բնորոշ  չէ  արևելյան  գրականությանը: Ես  այն  կարող  եմ  և  արդարացնել   և  քննադատելքանի  որ  նրանք  մեզ  ազատություն  են  տալիս  ընթերցանության  ժամանակ  բայց  երբ  կարդում  ես  այդ  բանաստեղծությունը  առանց  կետադրության  չիգիտես  որ  մասում  կանգնել  կամ  բարձրացնել  հնչերանգությունը:
Մյուսը  այն  է  որ  նրանք  ստեղծագործում  են  արևմտահայերեն   քանի  որ  հիմնական  մասում  բնակվել  են  արևմտյան  Հայաստանի  գավառներում: Եթե  ստեղծագործեին  արևելահայերեն  ապա  կմանային  հայրենիքում  այլ  ոչ  թե  կլքեին  մեզիրենց  բնակավայրը:
Կարդալով  մեր  անցած  բանսատեղծների  ստեղծագործությունները  կորող  եմ  առանձնացնելԼևոն  Զավեն  Սուրմելյանի << Փափագը>>, Մկրտիչ  Հաճյանի  <<Գովեստ սիրահարներուն>>, Մուշեղ  Իշխանի <<Նույնն է ճամբան>>  ստեղծագործությունները: Դարնք  առանձնանում  են  մյուսներից  իրենց  գաղափարական  և  փիլիսոփայական  իմաստներով  ու  մտքերով:
Դուք, որ մեռաք հինգ դար առաջ,
Դուք, որ այսօր կը մահանաք,
Նույն ծառին ծիլն էիք կանաչ
Եվ դարձաք նույն հողին ճարակ
Եթե փարավոնները
անմահությունը փորձեցին կերտել քարով
Եթե միամիտ քրիստոնյաները
կյանքը խաչեցին մահը գրավելու համար
Գոնե սիրահարները
գիտցան ապրիլ սիրելով
Կուզիմ որ ըլլամ ցորենի արտին
Ծաղիկը կարմիր՝ գավա՛թ արևին.
Հասկերու բաշին մեջ պահած ճպուռ՝
Խմե՜մ կեսօրվան լույսը լիաբուռ 
Վերջում  կցանկանայի  նրանց  շնորհակալություն  հայտներ  իրենց  ստեղծած  մշակույթի  համար  և  նվիրել նրանց այս խոսքերը`


 Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:
                                                                                                     
Թեոդոր Ռուզվելտ