Freedom

Saturday, January 2, 2016

Հայոց վերջին հզոր թագավորը

Հայոց  վերջին  հզոր  թագավորը
Լևոն  Բ  (1150 թ. – Մայիսի  2-ին, 1219 թ.)
Նպատակը Ծանոթանալ  Լևոնի  Բ  թագավորի  կյանքին` նրա կողմից  կատարված   դիվանագիտական  և  ռազմական  քայլերին:

ԽնդիրներըԳտնել  լավ  հետազոտական  աղբյուրներ, այդ  աղբյուրներից  հավաքագրել  և  ճիշտ  շարադրել  միտքը  բնութագրելով  Լեոն  Բ-ի  կենսագրական  տվյալներկատարել  վերլուծական  աշխատանքամփոփել  խոսք  հեղինակի  կողմից:

Լևոն  2-րդ  կամ  1-ին(Որպես  թագավոր ) համարվում  է  Կիլիկիայում  Հայոց  պետականության  վերականգման  գլխավոր  անձը: Հանդիսանալով  Ռուբինյաների  տոհմի  անդամ  նա  վերականգնեց  Հայաստանը  և  հռչակեց  իրեն  Կիլիկիան  Հայաստնի  թագավոր: Սակայն  եկեք  ավելի  մանրամասն  ուսումնասիրենք    նրա  կենսագրությունըիշխանության  և  թագավորության  ժամանակ  նրա  կատարած  քայլերը  և  բացահայտենք  ճշմարտությունը  նրա  մասին; Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան  իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձնում  են Ռուբեն Գ-ին; Սակայն  Ռուբենը  հրաժարվում  է  գահից  թողնելով  իր  հաջորդին  և  հաստատվում  Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։ : Ըստ  ժառանգության  օրենքների  գահը  հանձվում  էր  իր  դուստրըԱլիսին; Սակայն  քանի-որ  Ալիսիը  անչափահաս  էր  նրա  խնամակալ  է  նշանակվում  Լևոնը: Ըստ  օրենքների    Լևոնը  ստաձնելով  խնամակալի  դեր  կառավարում  էր  երկիրը  մինչև  Ալիսը  չափահաս  դառնալը  կամ  Ալիսը  ամուսնանում  էր  և  նրա  ամուսինը  ղեկավարում  էր  երկիրը  ստանձնելով  թագավորի  դերը: Այս  պատմության  ընթաքը  շարունակվեց  երկրորդ  տարբերակով: Բայց  նախքան  անցնելը  բուն  թեմային  սկսեմ  ամենասկզբներից  հատկապես  Լևոնի  հերոսական  արարքներից: 1187–ի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց  հայաբնակ  մի քանի շրջաններ։ 1187–ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց  Կիլիկիա ներխուժած՝  Հալեպի  և  Դամասկոսի սուլթանին։ Այս  հաղթանակը  սկիզբ  է  դնում  Լևոն  Բ-ի  փայլուն  ապագային  և  խոստումնալից  սկիզբ  հանդիսանալով  մեծ   հռչակ  ափահովում  նրան: Այս  հաղթանակում  նա  ցույց  է  տալիս  աշխարհին  որ  չնայած  կիլիկիան  փոքր  պետություն  է  սակայն  ունի  հզոր  և  մարտունակ  բանակ: Իր  հերթին  նա  իր  ուշադրությունն  է  սևեռում  արևմտյան  կաթոլիկ  պետություններին  այն հանգամանքը  որ  նրանք  ունեն  ասիայում  հզոր  դաշնակից  որը  պատրաստ  է  իր  օգնությունը  առաջարկել  նրանց: Նաև  չմոռանանք Բյուզանդիային  ում  հարկավոր  էր  հզոր   դաշնակից  Սակայն  սրան  կանրադառնանք  ավելի  ուշ:
1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այդ  նվաճումներից  հետո  նա  ընդհուպ  մոտենում  էր  Կիլիկիայի  սահմաններին: Պարզ  էր  որ  այս  ամենից  հետո  պետք  է  կազմակերպվեր  արդեն  թվով  3-րդ  խաչակրած  արշավանքը; Նոր  ձեռնարկված   արշավանքը  ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը՝ Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա) ,Ռիչարդ Ա Առյուծասիրտ (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոս (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։  Կցանկանայի  կարճ  պատմել  այդ  արշավանքի  մասին: Խաչակիչները  1190–ին ճամբարեցին  Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակներըՆերսես  Լամբրոնցուն  գլխավորությամբխաչակիրներին  խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Հենրիխ VI խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։  Գալով  արևմուտք  1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը ետ է վերադառնում։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդի` Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին` գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը։  Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն։ Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից։  Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը։ 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին։ Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնա: Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։
Եգիպտոսի  սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադԴինին, 1193–ին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից  գրավեց Պաղրաս և Դարպսակ  բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192–ին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193–ին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4–ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194–ին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս ։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց; Անրադառնանք  պայմանագրին:
Սսի  1194 թՀաշտության  պայմանագիրը  Կիլիկյան  Հայաստանի  իշխանության  և  Անտիոքի  իշխանապետության  միջև.
Ընդառաջելով  Երուսաղեմի  թագավորի  խնդրանքինԼևոնն   առանց  փրկագնի  ազատ  է  արձակում  Բոհեմոնդ  3-ին.
Բոհեմոնդը  չեղյալ  է  հայտարարում  Հայոց  իշխանության  վասալական  կախվածությունը  Անտիոքի  իշխանապետությունից.
Բոհեմոնդ  3-ը  հավատարմության  երդմամբ  իրեն  ճանաչում  է  Լևոն  2-ին Հայոց  իշխանի  վասալ.
Անտիոքի  իշխանապետությունը  Հայոց  իշխանությանն  է  զիջում  Պորտելայից  մինչև  Այաս  ընկած  տարածքը.
  Լևոնի  զարմուհինՌուբենի  3-ի  ավագ  դուստրը  Ալիսըամուսնանում  է  Անտիոքի  իշխանապետության  գահաժառանգ  ՌայմոնդիԲոհեմոնդ 3-ի  ավագ  որդու  հետ.
Այդ  ամուսնությունից  ծնված  արու  զավակը  դառնում  էր  Լևոնի  իշխանի  ժառանգորդը.
Ռայմոնդի  մահից  հետո  նրա  այդ  նույն  որդին  դառնում  է  նաև  Ատիոքի  տերը.
Ռայմոնդը  պատանդ  է  պահվում  Լևոն  իշխանի  արքունիքում.
Կիլիկիայի  և  Անտիոքի  ընդհանուր  գահաժառանգի  անչափահասության   շրջանում  նրա  խնամակալ  է  կարգվում  Լևոնը:



Այս  պայմանագիրից  կարող  ենք  եզրակացնել  այն  որ  բացի  լավ  ռազմական  գործիչ  լինելով  նա  նաև  վարում  էր  ճկուն  քաղաքականություն  և  ուներ  լավ  դիվանագիտական  տվյալներՍակայն  ինչպես  պատահեց  որ  նա  հռչակվեց  թագավոր;
Քանի-որ  Լևոնը  պահել  է  խաչակիրներին  իր  տված  խոստումը  և  օգնել  էր  նրանց  արշավել  դեպի  Երուսաղեմ  նրան  Ֆրիդրիխը  թագ  է  խոստանում  սակայն  խեղդվում  է  Կիլիկիայի  գետերից  մեկում: Այս  հարց  ձգձգվում  էր  և  վեջնական  արդյունքի  չէր  հագեցնում: Կաթոլիկները  այսքանից  բացի  Լևոնից  պահանջում  էին  հայոց  եկեղեցակարգում  կատարել  որոշ  փոփոխություններ  հօգուտ  Կաթոլիկ  եկեղեցուն: Փոխվելու  էին  որոշ  ծիսակարգեր: Ժամերգությունների  և  պատարաքներ  որոշ փաստեր   պետք  է  մատուցվեին  կաթոլիկ  եկեղեցու  օրենքների  համաձայն: Հայկական  տոներից  բացի  պետք  է  նշվեին  մի  քանի  կաթոլիկ  տոներ:
Լևոնը  պատրաստ  էր  այս  քայլերին  և  եկեղեցական  ժողով  հրավիրելով  կատարեց  տվյալ  պայմանները: Հոգևորականությունը  դժգոհ  էր: Սակայն  այս  ամենը  կրում  էին  ձևական  բնույթ: Լևոնին  հարկավոր  էր  որ  նա  թագ  ստանար: 1196–ին  Հռոմի  պապի  բուռն  աջակցություների  շնորհիվ  Գերմանիայի Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին; Իր  հերթին  Բյուզանդիայի  կայսրը  Ալեքսիոս  3-րդ  Անգելոսը  նույնպես  թագ  է  ուղարկում  Հայոց  թագավորին  ճանաչելով  իր  թագավորությունը: Այստեղ  Լևոնը  ուներ  մտաքելու  բան: Թագադրվել  Հենրիխ VI կայսրի  ուղարկած  թագով  որով  դու  կհամարվես  եվոպայի  մի  մասիկը  և  ավելի  մեծսերտ  կապեր  ձեռք  կբերես  այլ  պետությունների  հետ  զարգացնելով  քո  երկրի  տնտեսությունըթե  գլխիդ  դնես  Բյուզանդական  թագը  որով  ձեռք  կբերես  մոտիկ  հարևանի  և  հզոր  դաշնակցի  ով  չի  թելադրում  քեզ  պայմաններ  և  չի  ստիպում  ընդունել  իր  կրոնը  և  ում  հետ  դու  կարող  ես  պայքարել  Իկոնյան  սուլթանությանԱյբուբյանների  խալիֆայության  դեմ: Կարծում  եմ  Լևոնի  այս  որոշում  ամենագլխավոր  որոշումներից  մեկն  էր  իր  կյանքում: Եվ  այսպես  Լևոնը  2-րդը (կամ  որպես  թագավոր  առաջինըթագադրվում  է  1198–ի Հունվարի  6–ինՏարսոն  քաղաքի Մայր Տաճարում  գերմանական  կայսրի  թագով։ 
Իմ  կարծիքով  սա  ճիշտ  և  մտածված  քայլ  էր  Լևոնի  կողմից: Բյուզանդիան  ով  համարվում  է  Հայոց  թագավորության  մասնատման և  կործանաման  պատճառը  չպետք  է  լինի  մեր  դաշնակիցը: Արդյոք  հնարավոր  չէ  որ  նա  նորից  խաբեությամբ  կգրավի  և  իր  սահմանները  կներառի  այս  անգամ  Կիլիկիայի  տարածքները: Ինչպես  նաև  գահակալական  կռիվների  պատճառով  գահ  էր  բարձրացել  այլ  արքայատոհմ  որը  չուներ      նախկին  Բյուզանդիայի  պես  վայելող  իշխանությունը: Երբեմնի  Բյուզանդիան  կորցրել  էր  իր  հզորությունը  և  չէր  կարող  մեզ  համարվել  դաշնակից:
Իշխանության  գլուխ  գալուց  հետո  Լևոնին  պետք  էին  դաշնակիցներինչպես  նաև  թագավորությանը  անհրաժեշտ  էին  ռեֆորմներ:Որպեսզի  նա  իր  հանբավը  բարձրացնի  Լևոնը  սկսվեցի  խնամիական  կապեր  հաստատել;   1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին իր դուստր ՌիթաՍտեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող  Հուգարիայի  Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
Չմոռանանք  նաև  խաչակիրների  մասին: Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Որոշ  տվյալներ  այս  արշավանքի  մասին:  Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ: Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։
Լևոնը  շարունակում  էր  օգնություն  ցուցաբերել  խաչակիրներին  և  ավելի  սերտ  հարաբերությունների  մեջ  մտնել  նրանց  հետ: Սակայն  առանց  խաչակիրների  օգնության  Կիլիկյան  Հայաստանը  գտնվում  էր  իր  հզորության  գագաթնակետին:
Հետագայի  գլխավոր  լուծվելիք  հարցը  կայանում  էր  մեր  և  Անտիոքի  իշխանապետության  միջև: Կայն  որոշ  տարածքային  վեճեր: Լևոնը  անցավ  գործի:
Նա հետևողական  պայքար  ծավալեց  Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3.5 տարի անց Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց  թագաժառանգ։
Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։
Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով ՌուբենՌայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության  զինակցությամբ, 1201–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Սակայն 1203–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս.Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի ՌուբենՌայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին ։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինագիր մետաղադրամ։ 1209–ին և 1211–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո ։ 1216–ի սկզբին, երբ Լևոնը, վարակվել  էր  հիվանդությամբ  իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին Կիլիկա և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում շրջապատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ։Չնայած  հիվանդ  լինելով   Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ ՌուբենՌայմոնդին։ 1219–ի սկզբին Անտիոք ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա ՌուբենՌայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր  Զապելին։
Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սսում, սիրտը՝ Ակներում։ Իր  մահից  հետո  նա  թողեց  իր  հաջորդներին  հզոր  և  զարգացած  պետություն ինչպես  տնտեսապես  այնպես  էլ  քաղաքականապես  ուղղություններովսակայն  չկատարելով  իր  միակ  անձնական պարտականություններից  մեկըՕրինական  որդի  ունենալնը:Այս  փաստը  մի  կողմ  դնենք: Նա  և  փայլնու  դիվանգետ   էր  և  հմուտ  ռազմական  գործիչ: Հիմք  դնելով  Ռուբինյանների  թագավորությանը  և  վերականգնելով  կորցված  հայոց  պետակնությունը  Լևոնին  ես  դասում  եմ  Հայոց  լավագույն  թագավորների  շարքում: Դրանից  բացի  նրան  սիրում  էր  ժողովուրդը  և  տվել  է  <<Մեծագործ >>,  մականունըորը  նա  կրել  է  իր  կառավարման  սկզբից  մինչև  կյանքի  տարիների  ավարտը: Եվ  այսպես  Լևոն  2-րդ  Մեծագործը  հայոց  ամենավերջին  հզոր  թագավոր:

Աղբյուրներ ` Խաչակիրները և Հայերը  2  հատորի  գիրքըԼեոն  Բ-ի  կյանքը  և  Խաչակիրների  արշավանքները  վիկիպեդիայի  հանրագիտարանից: